Կեսգիշերին Այրում կայարանում դեսպան Իմանբաևի հետ դիմավորեցինք ղազախական ցորենով բեռնված գնացքը. ՏԿԵ նախարար
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ կեսգիշերին Տավուշի մարզի Այրում կայարանում Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ դիմավորել են ղազախական ցորենով բեռնված գնացքը, որը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
«Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն»,- գրել է Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար:
Ավելի վաղ հայտնել էինք ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: