Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժեց միջնորդությունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը դատարանը մերժեց. լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

«Երկրից բացակայելու արգելք խափանման միջոց չկիրառվեց, միայն գրավի միջոցն է կիրառված»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ  եթե չնչին հիմնավորված լիներ, դատարանը կբավարարեր։  

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր հրավիրվել էր հրատապ նիստ՝ քննարկելու դատախազի միջնորդությամբ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Նշվում էր, որ դատախազը, իբր, «օպերատիվ» տվյալներ է ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը։

Այս թեմայով
am