Ռուբեն Ռուբինյանի հայրը կուսակրոնությանը դեմ է, սակայն կարծում է, որ Վեհափառը պետք է հեռանա

ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայր՝ Կարապետ Ռուբինյանը գրել է.

«Ես կուսակրոնությանը դեմ եմ, իսկ Կտրիճի հեռանալուն՝ կողմ։

Մեր եկեղեցում արմատավորված կուսակրոնության կանոնը/ավանդույթը անախրոնիզմ է։ Այդ ավանդույթը պատմական հիմք չունի։ Հանրահայտ է, որ Լուսավորիչը ընտանիք և զավակներ ուներ։ Չկան նաև տնտեսական ու իրավական հիմքեր։ Ժառանգության և եկեղեցու ունեցվածքը տնօրինելու խնդիրները, որոնց պատճառով ժամանակին ներդրվել է կուսակրոնությունը, վաղուց լուծված են։ Եկեղեցին օրենքի դաշտում գործող իրավաբանական անձ է, ունի կանոնադրություն, կնիք, գրանցված գույք և այլն։

Կուսակրոնությունը խոր հակասության մեջ է տղամարդու բնության (ֆիզիոլոգիայի) հետ։ Արդյունքում վկա ենք այլասերման, ուխտադրժության և այլ այլանդակ դրսևորումների։

Աստծո խոսքը՝ «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը...»՝ բոլորին է վերաբերում, այդ թվում՝ եկեղեցու բոլոր սպասավորներին։ Բազմազավակ, յոթը որդով սեղան նստող եպիսկոպոսներն ու քահանաները օրինակ պետք է ծառայեն իրենց հոտի համար։

Հիմա Կտրիճ Գրիգորիչի մասին։

Նա նույնպես անախրոնիզմ է՝ հոտից ու Աստծուց կտրված սովետական կղերա-չինովնիկ։ Կուսակրոնության ուխտը խախտելը նրա ամենամեծ մեղքը չէ։ Ժամանակին հրապարակայնացրել եմ «Մարտի 1-ի» գործով իմ, Ժիրայր Սեֆիլյանի և քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կնոջ (այժմ՝ այրի) Անժելայի հետ Կաթողիկոսին այցելելու մասին, երբ հալածյալներին պաշտպանելու իմ կոչին Կտրիճն ու ներկա քեռակնասերը միաբերան պատասխանեցին, թե եկեղեցին ոչ թե հալածյալներին, այլ արդարներին պաշտպանելու պարտավորություն ունի։

Ընչաքաղց թալանչիներ Ռոբի ու Սերժի հետ ախպերություն անելն էր և է սրանց արդարությունը։ Արցախը ծախողից, ռազմական հանցագործից մեդալ ստանալն է Կտրիճի արդարությունը։ Վեհարանն ու Լուսավորչի գահը նման «արդարների» տեղը չէ։

Լուծումը.

Կտրիճը պետք է հեռանա։

Բարձրագույն հոգևոր խորհուրդը պետք է վերացնի կուսակրոնությունը, բայց կուսակրոնության ուխտը մինչ այդ խախտածները պետք է զրկվեն Կաթողիկոս ընտրելու և ընտրվելու իրավունքից։ Եթե դա կբերի թեկնածուների բացակայության կամ սղության, պետք է շտապ եպիսկոպոս ձեռնադրել ուխտը չխախտած, բանիմաց, ժուժկալ, ցանկալի է՝ բազմազավակ քահանաներին։

Եվ վերջինը․ հուսով եմ, այդ ամենից հետո, նորընծա Կաթողիկոսի խնդրանքով, իմ վաղեմի բարեկամ Վահագն Խաչատուրյանը ներում կշնորհի մոլորյալ արքեպիսկոպոսներ Աջապահյանին ու Գալստանյանին»։

Այս թեմայով
am