Ծափաթաղում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի մարմինը՝ մահվան գործով կասկածվում է երեխայի հայրը
MegaNews-ի տեղեկություններով, 3-ամյա Տիգրան Օվանեսովի մահվան գործով կասկածվում է երեխայի հայրը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, փրկարարները Ծափաթաղ գյուղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են օրեր շարունակ որոնվող Տիգրան Օվանեսովի մարմինը։
Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։ Դեպքի առթիվ շարունակվում են քննչական և օպերատիվ գործողությունները։
Տիգրան Օվանեսովը անհետացել էր հոկտեմբերի 27-ին։