«ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն 24.700.000,00 ՀՀ դրամ․ Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զուտ փաստեր.

«ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն (կանխավճար) 24.700.000,00 ՀՀ դրամի չափով։

Փոխառության զգալի մասը՝ 16.458.000,00 ՀՀ դրամի չափով, տվյալ պաշտոնյան մարել է ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ 04.07.2025թ.-ին, վերջինիս կողմից ՀԷՑ-ից աշխատանքից ազատվելու ճիշտ նախօրեին՝ նույն ՀԷՑ-ից ստանալով կիսամյակային միանվագ պարգեւատրում այդ իսկ գումարի չափով՝ 16,458մլն ՀՀ դրամ։

Ի դեպ, հատկանշական է, որ ՀԷՑ-ի պաշտոնատար անձանց փոխառությունների (կանխավճարների) տրամադրման և դրանց մարման ժամկետների մասով, ըստ էության, բազմիցս խախտվել են Ընկերությունում գործող ընթացակարգերը. այն է՝ նրանց տրամադրվող փոխառությունների գումարը պետք է չգերազանցի ամսական աշխատավարձերի եռապատիկը, իսկ մարման ժամկետ է սահմանված՝ առավելագույնը 6 ամիսը։

Ահա այսպիսի «փոխառություն - կանխավճար - պարգեւավճար - պարտքի մարում»հանճարեղ արժեշղթա՝ #իրենց_ձեւով

 

 

Այս թեմայով
am