Հայաստանի տնտեսության աճը աստիճանաբար նվազում է. Նիդեռլանդական ING Group խոշորագույն բանկային խմբի վերլուծությունը

Ադրբեջանն ու Հայաստանը չեն տուժի տարածաշրջանային արտաքին քաղաքականության փոփոխություից:

Այս մասին գրում է Նիդեռլանդական ING Group խոշորագույն բանկային խումբը:

ING-ի վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է կարևոր դրական գործոն լինել տարածաշրջանի համար, սակայն Հայաստանի վրա տնտեսական ազդեցությունը կախված կլինի համաձայնագրերի գործնական իրականացումից։

ING Group-ի կարծիքով՝ Ադրբեջանի տնտեսությունը 2025 թվականին ցույց է տալիս ավելի չափավոր աճի տեմպեր՝ նախորդ տարվա համեմատ։

Ինչպես նշում է ING-ն, խաղաղության գործընթացը շարունակում է վճռորոշ լինել Հայաստանի համար։ Երկրի տնտեսության աճը աստիճանաբար նվազում է 2023-2024 թվականների կտրուկ աճերից հետո: 2025 թվականի առաջին կեսին ՀՆԱ-ն տարեկան աճել է 5.6%-ով։ Այնուամենայնիվ, զեկույցում ընդգծվում է, որ բյուջետային դեֆիցիտի ընդլայնումը մինչև ՀՆԱ 4% և առևտրային դեֆիցիտի աճը (մոտ 15% ՀՆԱ) ընդգծում են տնտեսության խոցելիությունը։

Այս թեմայով
am