50 տարի անց՝ դարձի ճամփան դեպի դպրոց
Սեպտեմբերի 1-ին Անանիա Շիրակացու անվան թիվ 6 դպրոցում մի օր էր, որ կմնա հիշողությունների մեջ երկար ժամանակ։
Դպրոցում կայացավ հուզիչ և խորհրդանշական հանդիպում՝ նվիրված հենց այս կրթօջախը 50 տարի առաջ ավարտած շրջանավարտներին։ Ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել, բայց հիշողությունները՝ այո, կարելի է պահպանել ու փոխանցել սերունդներին։
Այս գեղեցիկ օրվա խորհրդանիշը դարձավ ցայտաղբյուրը, որը սիրով ու երախտագիտությամբ նվիրեցին մեր սիրելի շրջանավարտները։ Այն լինելու է ոչ միայն արտաքին հարդարանքի տարր, այլև հիշողության կենդանի խորհրդանիշ, որը տարիներ շարունակ կհիշեցնի ապագա սերունդներին, որ կրթությունը հզոր հիմք է, իսկ հիշողությունը՝ սերնդեսերունդ կապող ոգեղեն թել։
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր շրջանավարտներին՝ այս կարևոր նախաձեռնության և մեր դպրոցի հանդեպ անսահման սիրո համար», – նշված է դպրոցի ֆեյսբուքյան էջում։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև պարոն Միքայելյանին, ում անունը սերունդների հիշողության մեջ մշտապես կմնա որպես նվիրվածության, կրթության հանդեպ անմար սիրո և մարդկային անկեղծ վերաբերմունքի խորհրդանիշ։
Շիրակացու անվան թիվ 6 դպրոցի ֆեյսբւքյան էջից։