Հայաստանի տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրուն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին ու դրանց փոփոխությանը, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա, ըստ նրա, ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանան հաստատել, որ այս ընկալումը ճիշտ է։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ տնտեսական ակտիվության  ցուցանիշը 10.4 տոկոսով աճել է 2025-ի մայիսին՝ 2014 թվականի մայիսի նկատմամբ, ինչը, հիմնականում, պայմանավորված է շինարարության ու ծառայությունների աճով։

Այս թեմայով
am