ՔՊ-ական նախկին թաղապետ է կալանավորվել
Շենգավիթի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը 2 ամսով կալանավորվեց:
Ավելի վաղ տեղեկացրելէինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, քննվում է Շենգավիթի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոցի կիրառելու հարցը:
NEWSPRESS.am-ին հայտնի էր դարձել, որ պաշտոնից ազատվելու նախորդ օրը, Շենգավիթի արդեն նախկին ղեկավարը, ծեծկռտուքի մեջ է եղել:
Ըստ մեր աղբյուրի, նա ծեծի ենթարկել և խոշտանգել քաղաքացու, որը գաղտնի տեսանկարահանվել է: Ռազմիկ Մկրտչյանը, իմանալով, որ իրեն նկարահանել են, հրաժարական է տվել պաշտոնից, իբր անձնական խնդիրների պատճառով:
Խոշտանգման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկու ամսով կալանավորումը: