Թմրանյութ ցրելու պահին թմրանյութերի շրջանառության դեմ պայքարող ոստիկան է ձերբակալվե

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` երեկ հենց ոստիկանության կողմից ոստիկանության աշխատակից է ձերբակալվել: 

Ձերբակալվածը Շիրակի մարզի մարզային վարչության ավագ օպեր է` Արտակ Պետրոսյանը: Նա ձերբակալվել է թմրանյութ ցրելու պահին և ներկայումս պահվում Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: 

Ուշագրավն այն է, որ ոստիկանության նշված աշխատակիցը ծառայում է հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ վարչությունում, որի կողմից ձերբակալվել է ինքը: 

Մեր տեղեկություններով` Պետրոսյանն անցել էր ատեստացիան և պետք է փոխգնդապետի կոչում ստանար: 

Այս թեմայով
am