Քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով

Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով, Meganews.am-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։

Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,-հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Այս թեմայով
am