Կինոաշխարհի քարտեզի վրա Հայաստանն ամրագրում է իր տեղը (Տեսանյութ)

Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև։

Համագործակցության հուշագրի նպատակն է աջակցել հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերներ գտնելուն, կինոարդյունաբերության մեջ էական դերակատարում ունեցող հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը, Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը՝ քրիստոնեության բնօրրան երկիրը որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով։

Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող առաջին ծրագիրը կհանդիսանա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 2025 թվականի մայիս 13-21-ը Կաննի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ տաղավարի գլխավոր հովանավորչությունը։

Այս թեմայով
am