ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով. Պապոյան

2024թ.-ին ԵԱՏՄ երկների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով. ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ, մասնավորապես, ՌԴ-ի դեպքում՝ 156,5% է աճ գրանցվել, Բելառուսի դեպքում՝  109,1%։

Ղըրղզստանի և Ղազախստանի դեպքում, Պապոյանի խոսքով՝ որոշակի նվազում է արձանագրվել․ 76,4 տոկոս՝ Ղազախստանի և 50,1 տոկոս՝ Ղըրղզստանի դեպքում։

«Ղազախստանը 110-ից դարձել է 84 մլն, Ղըրղզստանը 29-ից՝ 14,6 մլն։ Բելառուսի դեպքում՝ 188-ից 205, ՌԴ-ն 7,9 մլրդից 12,4 մլրդ է դարձել»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ Ղըրղզստանի և Ղազախստանի առևտրաշրջանառության ծավալների կրճատումների պատճառն ավտոմեքենաներն են եղել․ «ՌԴ-ն որոշակի կարգավորումներ մտցրեց, որի պատճառով որոշ տեսակի մեքենաների առևտրաշրջանառությունը նվազեց»։

Այս թեմայով
am