Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին բերման ենթարկվածների թվում է. հայտնաբերվել է զենք-զինամթերք
Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հ. Հարությունյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հասնում են նշված փողոցների խաչմերուկ, որտեղ էլ հայտնաբերում են այդ ավտոմեքենաները և նրանց տեղափոխում ոստիկանության Երևանի քրեական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանը, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևը, Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Սեյրան Դադասյանը, 45-ամյա Էրիկ Բեգլարյանը, Կոտայքի մարզի բնակիչներ՝ 56-ամյա Լավրենտի Վարդանյանը և 35-ամյա Արայիկ Հովսեփյանը:
Ֆոտոլրագրող տեղեկություններով՝ հայտնաբերված զենքերի վերաբերյալ Դ. Մանուկյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, իսկ նա Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։