Երևանում կգրանցվի +8-+10 աստիճան տաքություն

Երևանում փետրվարի 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։ Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +8-+10 աստիճան տաքություն, գիշերը՝ -5- -7։
Մարզերում փետրվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։