Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: