Ոսկու շուկայի աշխատողներն ուզում են ազգին ոտքի հանեն․ իրենց գրպանին են կպել

Հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, սակայն փաստաթղթաշրջանառություն ցույց տալու դեպքում հարկը 1,5 տոկոսից նվազում է 1 տոկոսի:
Այսն որոշումից դժգոհ են ոսկու շուկայի աշխատակիցները, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց։
«Ասենք, ապրանք ենք առնում լոմի տակ, կամ ասենք, ուզում եմ ապրանքը լոմ դարձնեմ, ի՞նչ անեմ, այդ ձեռքբերման թուղթը որտեղից տանեմ, ցույց տամ իրեն, որ ես լոմում եմ այդ ապրանքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը։
Նա գտնում է, որ պետք է ընդհանրապես ուսումնասիրվի կոնկրետ ոսկու առևտրի ոլորտը:
«Մարդը եթե շոր է բերում արտերկրից, հստակ է, որ այդ շորն արժե 5000 դրամ, բայց ոսկին ես առնում եմ այսօր, օրինակի համար, 53 դոլարով, վաղը դառնում է 45 դոլար: Ի՞նչ անեմ, ես այդ որտեղից իրեն ցույց տամ այդ տարբերությունը»,-ասաց նա:
Ոսկու շուկայի աշխատակիցներ պահաջում են փոփոխություններ անել օրենքներում՝ իրենց հարցնելով։
«Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ ազգը պետք է ոտքի կանգնի։