Հրազդան համայնքում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը









Կոտայքի մարզում 2025 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց Հրազդան համայնքում։
Հրազդանի զինկոմիսարիատում նորակոչիկներին հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հրազդան համայնքի ղեկավար՝ Սևակ Միաքայելյանը,:
Զորակոչից լուսանկարներով ֆեսբուքյան էջում կիսվելով Հրազդան համայնքի ղեկավար՝ Սևակ Միաքայելյանը գրել է.
Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր դուք համալրում եք հայոց բանակի շարքերը՝ ստանձնելով մեծ պատասխանատվություն և վեհ առաքելություն: Ձեր առջև բացվում է ծառայության, նվիրումի և հայրենասիրության մի նոր ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է մեր երկրի անվտանգության և խաղաղության համար։
Միշտ եղեք համախմբված և միասնական: Մեր ուժը մեր միասնության մեջ է:
Անվտանգ և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ:
Աստված ձեզ պահապան:
Meganews.am-ը տեղեկացնում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների խումբը։
Հրազդանի զինկոմիսարիատ զրակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքացիները, որոնց բարեմաղթանքը մեկն էր՝ արժանապատիվ ու խաղաղ ծառայություն հայրենիքի զինվորներին։
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով:
Meganews.am