Հայ զինվորի ամանորը՝ բանակում. ամանորյա ուղերձներ՝ զինվորներից (տեսանյութ)
Տարեմուտը ևս մեկ առիթ է մեր զինվորի ու հրամանատարի մասին պատմելու նրանց խաղաղություն մաղթելու։
2024-ը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Բազմաթիվ փորձությունների և սահմանային լարվածությունների ֆոնին մեր հայ զինվորները շարունակեցին ամուր ու անառիկ պահել Հայաստանի սահմանները:
Meganews-ն էլ որոշեց տարին ամփոփել զինծառայողների հետ:
Ամանորի նախօրեին Meganews.am-ը այցելել էր N զորամաս՝ զինվորներին տեսնելու, զրուցելու և ականատես լինելու քննական նախապատրաստական աշխատանքներին։Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավանդույթ է դարձրել ամեն տարի կազմակերպել լրագրողների այց զորամասեր, այս տարին ևս բացառություն չէր:
Ձևավորված ավանդույթի համաձայն, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով, զորամասում Ամանորը դիմավորում և նշում են ամբողջ կազմով՝ հրամանատարի գլխավորությամբ։
Նոր տարին սպասված տոն է նաև բանակում ծառայող սպայի, բոլոր զինծառայողների, նրանց ընտանիքների համար։
Մեզ հետ զրույցում տղաները սիրով կիսվեցին իրենց ծառայողական առօրյայից։
Զինվորներից մեկը ԱՄՆ-ից ժամանել էր Հայաստան ծառայության: Մեզ հետ զրույցում պատմում էր ոչ միայն բանակային կյանքից ու տպավորություններից, այլև ընդգծում ուրախությունը, որ հայկական բանակում է ծառայում:
Ծառայողներից մի երիտասարդ էլ սիրով ներկայացրեց գրադարանը, որը նախատեսված էր ծառայողների ազատ ժամանակի անցկացման ընթերցանության համար: Ասում է՝ գրքերի քննարկումներ են անցկացնում, զինվորը՝ զինվորին նոր բան է սովորեցնում, կիսվում իր գիտելիքներով, ունեն նաև թուրքերենի և ադրբեջաներենի դասեր:
Ի դեպ, մեր զրուցակիցն առաջարկում էր գիտելիքների զարգացման համար անգլերեն կարդալ, ինքն էլ նախընտրում է սարսափ գրականություն կարդալ:
Զորամասի մայրոներից մեզ նաև ներկայացրին զորամասի գործունեությունը, մասնագիտացումն ու ժամկետները, ըստ որի, զինվորները 18 շաբաթյա մասնագիտական ծրագրի ավարտից հետո քննություն են հանձնում ու մեկնում իրենց զորամասեր ծառայության: Զինծառայողների արդյունքներն էլ, ըստ զրուցակցի, բարձր են:
Վերջում բոլոր ծառայողները անկախ կոչումից միաբերան մի ցանկություն էին հայտնում՝ խաղաղ լինենք ու ընդգծում՝ պետք է ավելի ուժեղանանք, որի համար էլ ամեն բան անում են:
Շնորհավոր Նոր Տարիդ ԶԻՆՎՈՐ․․․․երկինքդ միշտ խաղաղ մնա, բազուկդ ՝ ամուր, կամքդ ՝ անկոտրում․․․
Meganews.am