«Լիդիան Արմենիա»-ի 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարարությունում ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը։
Գործադիրի կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա»-ի ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։
Հիշեցնենք, որ բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը կառավարությունում հաստատվել էր դեռ տարեսկզբին՝ հունվարի 18-ին։