Ի՞նչ է ասել Լաշա Տալախաձեն չեմպիոն դարձած Վարազադատ Լալայանին

Օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն գերծանր քաշային Վարազդատ Լալայանին շնորհավորել է ծանրամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

 

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Տալախաձեն տեսազանգով է շնորհավորել Լալայանին:

 

«Ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, և նա պետք է հաղթի այնպես, ինչպես ես ժամանակին»,- վրացի բազմակի չեմպիոնի ասածը մեջբերել է Ալավերդյանը:

 

Հիշեցնենք,  որ Բահրեյնում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252)։

Այս թեմայով
am