ՀՀ կառավարության պահուստային ֆոնդն արդեն սպառվել է. ինչի՞ վրա են ծախսվել գումարները

2024 թ. 9 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը սպառել է ամբողջ տարվա պահուստային ֆոնդը` 94 մլրդ դրամ,  @ArmeniaSputnik-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Գումարի առյուծի բաժինը` մոտ 52 մլրդ դրամ, հասել էր սոցիալական ոլորտին (հիմնականում ուղղվել են Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղի ունեցած աղետի հետևանքով տուժածների աջակցությանը– խմբ.)։

Պաշտպանության ոլորտին համեմատաբար ավելի քիչ գումար է հատկացվել` ի տարբերություն սոցիալական ոլորտի։

2024 թ. 9 ամսում ամենաքիչ հատկացումը եղել է շրջակա միջավայրի պաշտպանությանը` մոտ 9,3 մլն դրամ։

Այս թեմայով
am