Էներգետիկ անվտանգության թեմայով սեմինար լրագրողների համար

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ կազմակերպել էր սեմինար լրագրողների համար «Տարածաշրջան․ էներգետիկ գործընթացներ» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են հայաստանյան ավելի քան 15 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Մեծացված լուսանկար (JPG, 456 ԿԲ)
Մեծացված լուսանկար (JPG, 423 ԿԲ)
Մեծացված լուսանկար (JPG, 466 ԿԲ)
Սեմինարին ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։
Մեծացված լուսանկար (JPG, 513 ԿԲ)
Սեմինարի բանախոսներն էին միջազգայնագետ, էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը և էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը, ովքեր խոսեցին էներգետիկ անվտանգության տարածաշրջանային մարտահրավերների, Հայաստանում և տարածաշրջանում էներգետիկ գործընթացների մասին։
Մեծացված լուսանկար (JPG, 475 ԿԲ)
Մեծացված լուսանկար (JPG, 420 ԿԲ)
Ելույթներից հետո փորձագետները պատասխանեցին լրագրողների հարցերին։
Մեծացված լուսանկար (JPG, 400 ԿԲ)
Մեծացված լուսանկար (JPG, 427 ԿԲ)
Մեծացված լուսանկար (JPG, 481 ԿԲ)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Պլանա-տնտեսագիտական բաժնի պետ Վահագն Մաթևոսյանը ներկայացրեց Ընկերության ընթացիկ գործունեությունը, իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին տեղեկատվությունը։
Մեծացված լուսանկար (JPG, 473 ԿԲ)
Այս համատեքստում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշեց, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ, առաջիկա տասը տարիների ընթացքում նախատեսվում է ակտիվ ներդրումային գործունեություն առնվազն 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով:
Մեծացված լուսանկար (JPG, 398 ԿԲ)
Մեծացված լուսանկար (JPG, 453 ԿԲ)
Ա․Հակոբյանը նաև հայտնեց, որ այսօր «Գազպրոմ Արմենիա»-ն ակտիվորեն և հետևողական իրականացնում է արտադրական և աշխատանքային գործընթացների թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ծրագրեր։
Մեծացված լուսանկար (JPG, 305 ԿԲ)
«Մասնավորապես, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի աշխատանքի հուսալիության և անվտանգության մակարդակը, արտադրական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ընկերությունում ներդրվում է օպերատիվ-կարգավարական կառավարման համակարգը, որը թույլ կտա ապահովել բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերի տեխնոլոգիական և արտադրական գործընթացների արդյունավետ ավտոմատացված վերահսկողություն և կառավարում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Ա․Հակոբյանն անդրադարձավ նաև Ընկերության կադրային և սոցիալական քաղաքականությանը։
Մեծացված լուսանկար (JPG, 338 ԿԲ)
«Մեր կադրային ռազմավարության կարևոր ուղղություններից է երիտասարդ մասնագետների ներգրավումը, որի շրջանակում „Գազպրոմ Արմենիա“-ն նախաձեռնել է ուսանողների նպատակային պատրաստում Ռուսաստանի Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանում, որն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետները կհամալրեն մեր կադրային ռեզերվը, կանցնեն աշխատանքի ընկերությունում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Մեծացված լուսանկար (JPG, 355 ԿԲ)
Ա․Հակոբյանը նաև պատասխանեց լրագրողների՝ Ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցերի։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36