Բյուջեի եկամուտները կախված են նրանից, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչ արդյունավետությմաբ է աշխատում. վարչապետ
«Ուզում եմ քննարկումները սկսել պետական բյուջեի ընկալման դիտանկյունից, որը հատվածական հաճախ ենք քննարկել, բայց համակարգված ձևով քննարկելու առիթ չենք ունեցել:
Այդ քննարկումը մեկնարկելու համար պիտի վկայակոչեմ հայեցակարգային մի քանի կարգախոս-բանաձևեր, որոնք առաջարկել եմ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո»:
Այս մասին այսօր՝ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանաձևերից առաջինը հետևյալն է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», երկրորդը՝ «Հարստացիր և հարստացրու», երրորդ բանաձևը հետևյալն է՝ «ՀՀ ապագան կախվածխ է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», 4-րդ բանաձևն է՝ «Հայրենիքը պետությունն է, սիրում ե հայրենիքդ ուժեղացրու պետությունդ», 5-րդ բանաձևը հետևյալն է՝ «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»: Այս բոլոր բանաձևերը ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ և այդ դիտանկյունից քննարկել բյուջետային քննարկումները:
Եվ ուրեմն՝ ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն, ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է: «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայեցակարգային տրամաբանությամբ՝ ՀՀ բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է: Ու չնայած բյուջեի ծավալուն նախագիծը Կառավարությունն է գրում, պետական բյուջեի եկամուտները կախված է նրանից, թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և բնակիչ ինչ արդյունավետությամբ և թափանցիկությամբ է աշխատում, որովհետև պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են օրինակ մեր եկամտային հարկից, որը ձևավորվումէ միայն այն պատճառով որ ՀՀ 768 հազար քաղաքացիներ և բնակիչներ աշխատում են և եկամտային հարկ վճարում»,- նշեց վարչապետը: