Նա այն է ինչ պետք է ցանկացած երկրին

Պետք է գնահատել եւ մեծարել մեր այն անձանց, ովքեր մեծ ներդրում ունեն մշակույթում, սպորտում, արվեստում եւ այսօր խոսելու ենք Հայկ Ղուկասյանի մասին: Նրա մասին մի առիթով արտահայտվել է «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի»
փոխնախագահ՝ Տ. Միքաելյանը: «Հայկ Ղուկասյանը չափազանց, նպատակասլաց, և գրագետ անձնավորություն է: Նա բարեխղճորեն է վերաբերվել իր
պարտականությունների կատարմանը, կարողացել է հմտորեն կառուցել իր
փոխհարաբերությունները ֆեդերացիայի մարզիչների եւ մարզիկների հետ, մշտապես
նպատակաուղղված ձգտել է կատարել իր մարզական խնդիրները: Հայկ Ղուկասյանը
վայելել է մարզակումբի անձնակազմի հարգնաքն ու համակրանքը: Ֆիզիկապես
զարգացած, ընկերասեր, բարոյապես եւ հոգեպես կայուն անձնավորություն է:

Հիմա ավելի մանրամասն փորձեմներկայացնել նրան: 2005 թվականից մինչ այսօր աշխատում ենք միասին, և քնարկում բոլոր առաջ եկած խնդիրները: Հայկը կբացի բոլոր փակ դռները: Նա իր գործի պատասխանատուն է, հասկանում և տիրապետում է բոլորից լավ իր մասնագիտությանը, գիտե լուծման կարճ ճանապարհը:

Հայկ Ղուկասըանը ,ցանկացած միջոցառում սկսելուց կարծես արդեն մտովի տեսնում եւ պատկերացրնում էկայանալիքը եւ պետք է նկատել, որնրա 20-ամյա հեռուստատեսային ռեժիսուրական փորձը շատ մեծ է:

Նկարահանել է ռեալիթի Շոուներ, վավերագրական ֆիլմեր:

Ինձ դուր է գալիս երբ միջազգային մրցավարները ուղարկում են մրցաշարերից տեսանյութեր, և հարցնում նրանից կարծիք՝ որակի մասին ճիշտ մրցավարության: Ի դեպ,ինչ վերաբերում է մրցավար լինելուն,վերջին խոսքը թողնվում է նրան:

Ես հիշում եմ, երբ բաց  դաշտավայրը դարձրեց մարզամշակութային կենտրոն, միջոցներ գտավ, ներդրողներ և ինքն էլ բանվորական թիմի հետ միասին օր ու գիշեր հավասար աշխատում էր:
Սահմանի երեխաները նրա շնորհիվ այժմ ունեն մեծ մարզական կենտրոն, այսդպես նույն ոգով էլ բացվել են 60 մարզական ակումբներ գրեթե բոլոր համայքներում:

Հայկ Ղուկասըանը պետության կողմից ստացել է պետական պարգև՝պատվավոր աշխատողի ոսկե մեդալ:Նրա ինքնակենսագրականը ամեն ինչ ասում է: 11 տարի եղել է զինվորական սպա: Ձգտումը այնքան մեծ է, որ զինվորից է դարձել սպա, ծառայությունը անցկացնելով  ամենաբարդ զորամիավորումներում, կրկին որպես սպորտի պատասխանատու, ղեկավար: Օգնել էնաև մյուս ֆեդերացիներին իր փորձով: Նա այն է ինչ պետք է յուրաքանչյուր երկրի: Տիրապետում է երաժշտական 9 գործիքի, նկարչության, հասկանում է նաև բժշկությունից, աշխատել է նաև բժշկական համալսարանում որպես փոխդեկան: Մի խոսքով կատարյալ մարդու տեսակ, կարևորը լավ մարդ և լավ ընկեր է»- ասել է «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի»
փոխնախագահ՝ Տ. Միքաելյանը:

Բնականաբար այս ամենին եւ Ղուկասյան Հայկին մենք չէինք անդրադառնա, եթե այն կասկած առաջացներ սպորտասեր հասարակության եւ սպորտային լրագրողների մեջ: Եւ իսկապես, նման մարզիչներ եւ մարզիկներ մեզ անհրաշեժտ են: Նրա ացած մարզական ուղղին կփաստեն նրա սաներն ու մարզիչներն, ովքեր տարիներ ի վեր աշխատել են Ղուկասյանի հետ, սովորել եւ հաղթել տարբեր մարտերում: Նրանք ներկայացրել են իրենց երկիրը, ծածանել դրոշը ու հպարտացել նման բանիմաց, հոգատար մարզիչով: Հատկանշական է, որ Հայկը նաեւ բազում հեռուստանախագծերի հեղինակ է, ինչպես նաեւ անցկացրել է բազում մարտեր հեռուստաեթերներով՝ դրանք մեկնաբանելով:Ունենալով մեծ ու բարի ոգի, Ղուկասյանի շնորհիվ շահագործման են անցել 60-ից ավել մարզադպրոցներ, որտեղ անապահով ընտանիքի երեխաները մարզվել են անվճար եւ ստացել նվեր՝ մարզաշապիկներ: 
Այս եւ նմանատիպ շարքի նպատակն է ճանաչել եւ ըստ արժանվույն գնահատել մեր իրական նվիրյալներին՝ դա կլինի սպորտի մեջ, մշակույթի , թե արվեստի բնագավառում: 

Նանա Սարգսյան

 

Այս թեմայով
am