Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին մեդալը բերեց Յուրիկ Հովեյանը։ 67 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշը ժամանակից շուտ 14։4 հաշվով հաղթանակի հասավ թուրք Էնես Ուլկույի նկատմամբ։