Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի  աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին: 

Քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում:
 
Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը: 

Այս թեմայով
am