11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Հակակոռուպցիոն դատարանը ճկռել է դատախազության օրերս ներկայացրած տասնյակ գործերից, որոնցով հարյուրավորներ են անցնում. դրանք վերաբերում են «Ուժեղ Հայասատանի» «Բարգավաճ Հայաստան» անդամների և գրասենյակների պատասխանատուների ենթադրյալ ընտրակաշառքին։ Դատարանում 11 դատավոր կա, ծանրաբեռնվածությունն աճել է։

Օրինակ, նախագահի Խաչիկ Ղազարյանի վարույթում 12 մեղադրյալով գործ է, որոնցից 5-ը կին. 5-ի կիրառվել է տնային կալանք, 7-ի՝ բացակայելու արգելք։ Ֆելիքս Աբրահամյանի, Զմրուխտ Հովհաննիսյանի և Հասմիկ Ամիրզադյանի պաշտպան Պետրոս Պետրոսյանը ասաց, որ առաջին նիստին խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողության, իսկ մեղադրանքները հիմնավորում չունեն՝ նախընտրական ձայնագրություններ։

Այս թեմայով
am