Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած ծանրորդների անունները:
Ցուցակի համաձայն՝ Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:
Մինչ այս Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերի 7 ուղեգիր էր նվաճել: 33-րդ խաղերին կմասնակցեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը: