Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին
ՌԴ ալկոհոլային և ծխախոտային շուկայի վերահսկման ծառայության ղեկավար Իգոր Ալյոշինը հայտնել է, որ կոնյակի ներմուծման մեջ Հայաստանի մասնաբաժինը կազմել է 61,7%, իսկ Վրաստանինը՝ 22,5%։
Ռուսաստանին կոնյակ մատակարարների թվում են նաև Ֆրանսիան (7,4%) և Իսպանիան (2,8%)։