Հայ կին մրցավարն առաջին անգամ մասնակցել է բասկետբոլի ՖԻԲԱ Եվրոպայի մրցավարական ճամբարին
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարներից Թամարա Հարությունյանը մասնակցել է ՖԻԲԱ Եվրոպայի մրցավարական ճամբարին։ Այդ մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված Մ20 տարեկանների տղամարդկանց մրցաշարին զուգահեռ ՖԻԲԱ-ի Եվրոպայի մրցավարական բաժինը կազմակերպել էր մրցավարների ճամբար, որին առաջին անգամ մասնակցել է հայ կին մրցավար։
ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Թամարա Հարությունյանը խոսել է իր մասնակցության մասին։
«Ծրագիրը շատ հագեցած էր. բացի դասախոսություններից և գործնական մրցավարությունից, բոլոր մասնակիցները հանձնեցին նաև կանոնների գիտելիքների թեստ: Հիմնական նպատակը մրցավարներին նախապատրաստելն էր Եվրոպայի առաջնություններին։
Մինչև այս ճամբարին մասնակցելը արդեն իսկ բարեհաջող հանձնել էի քննությունները և ստացել ՖԻԲԱ-ի մրցավարական արտոնագիր»,- ասաց Թամարա Հարությունյանը։