2018-ին Հայաստանի նոր կառավարությունը խոստացել է, որ տարածքները կվերադարձնի․ Ալիև

2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ենք ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։ Այս մասին Բաքվում ընթացող գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլյան Ալիևը։

 

«Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի։ Սակայն 2019թ․-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ ներկայացրեց, օրինակ՝ պահանջեց, որ Ադրբեջանը բանակցի Ղարաբաղի հետ»,- ասել է Ալիևը։

 

 

Այս թեմայով
am