Տավուշի գյուղերը շրջափակման մեջ կհայտնվեն, եթե տարածքներ հանձնվեն, կոմունիկացիաների, ջրի խնդիր կլինի. 24TV

Փաշինյանը «փիառ» ակցիա արեց, թե ՀՀ-ից ոչինչ չեն զիջելու, բայց իր հարցազրույցում հստակ ասաց, որ Տավուշից տարածք է հանձնելու։ Նա ասում է եթե պարզվի Տավուշում կան տարածքներ, որ Ադրբեջանին են պատկանում, ապա կոմունիկացիաների հարցը պետք է լուծել, սա նրա հերթական զիջման մասին է խոսում։

Եթե Տավուշից տարածքներ տրվեն, գյուղերը շրջափակման մեջ կհայտնվեն, այնտեղ լճերի, ջրամբարի խնդիր կա։

24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։  

 

Մանվելյանը կարծում է, որ պետք է դուրս գալ պայքարի, ժողովուրդն իր խոսքը պետք է ասի և իշխանությանը թույլ չտա գնալ հերթական զիջման։ Անդրադառնալով ԵՄ անդամության թեկնածություն ներկայացնելու մասին հայտարարություններին՝ Մանվելյանը նկատեց, որ դա իշխանության երազանքն է, դա տասնամյակ պահանջող ճանապարհ է և հույս չպետք է ունենալ։  

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Այս թեմայով
am