«Աստված չանի մի օր էլ որոշեն՝ Թուրքիայի սահմանից ռուս սահմանապահներին հեռացնել»․ Լևոն Ստեփանյան
|
«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու թեմային է անդրադարձել սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գնդապետ Լևոն Ստեփանյանը․ ««Զվարթնոց»-ում ծառայում են ընդամենը 3-4 ռուս սահմանապահներ, գործում են ՀՀ օրենսդրությամբ, ենթարկվում են մեր սահմանապահների ղեկավարությանը և առանց նրանց թույլտվության ոչ մի գործողություն չեն իրականացնում։ Եթե մի 10-20 տարի առաջ այս հարցը բարձրացվեր, այսպիսի արձագանք չէր լինի ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ոնց որ չխոսեցին, երբ իմ խնդրանքով ռուսները դուրս եկան Գյումրիի օդանավակայանից, լսել էի՞ք դրա մասին, ո՛չ։ Նրանց՝ այստեղ գտնվելու պայմանագիրը թույլ է տալիս, որ մեր սահմանապահների պատրաստ լինելու դեպքում դադարեցվի իրենց լիազորությունները։ Այսինքն, եթե մենք պատրաստ լինենք, կարող ենք ցանկացած հատված վերցնել, իսկ ինչո՞ւ չենք սկսում օրինակ Իրանի ու Թուրքիայի սահմանից, այլ «Զվարթնոց»-ից, դա խոսում է այն մասին, որ քաղաքականացված հարց է»,- ասել է Լևոն Ստեփանյանը։ Տըսանյութն՝այստեղ |