«Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է». Առուշ Առուշանյանը հերքում է ՔՊ-ին անդամակցելու լուրերը
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքում է ՔՊ-ին անդամակցելու մասին լուրերը։
«Ես քրիստոնյա հայ եմ, իմ կուսակցությունն իմ հայրենիքն է, իմ առաքելությունը՝ հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր հայրենիքի պաշտպանությունը։
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - Facebook-ում գրել է Առուշանյանը։