«Տավուշի սահմանամերձ գյուղերում կառուցվող տներ կա՞ն». Փաշինյանը՝ մարզպետին
|
«Քանի որ շատ է խոսվում էդ մասին, կուզեի Տավուշի մարզպետից լսել՝ մարզի սահմանամերձ հատվածներում, ծրագրի շրջանակներում, կառուցվող տներ կա՞ն»,- Կառավարության նիստի ժամանակ, դիմելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, հարցրեց վարչապետը: Մարզպետն ասաց, որ ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ առևտրային բանկերի կողմից մարզում հաստատվել է 250 վարկ. «Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեպարում՝ 3, Բաղանիսում՝ 1. սա է ընդհանուր պատկերը»,- նշեց Ղալումյանը: |