«Հեշտ է պայմանավորվել նրանց հետ, ում քիթը կոկաինի մեջ է». Պուտին
Ռուսաստանի համար ավելի հեշտ է պայմանավորվել այն առաջնորդների հետ, ում «քիթը կոկաինի մեջ է»: Այս մասին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իսկ խելացիների հետ ավելի բարդ է, նրանք ավելի վտանգավոր են, քանի որ ազդում են հասարակության, այդ թվում՝ մեր, գիտակցության վրա»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն այդ դեպքում ուշադրությունը կկենտրոնացնի սեփական անվտանգության վրա: