ՉԻ բացառվում Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան
ՀԱՊԿ գործընկերները պետք է պատասխանեն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: 2021թ. մայիսի իրադարձություններից հետո արձանագրել ենք պաշտոնապես, որ կարմիր գիծը հատված է»,-նշեց նա:
Ըստ Փաշինյանի՝ պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ։
«Եթե ՀԱՊԿ–ն կպատասխանի մեր հարցրեցին, ու այդ պատասխանները կհամընկնեն մեր պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի մեջ հարցերը լուծված և ամփոփված են։ Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Ե՞րբ… չեմ կարող ասել»,- հավելեց նա։