Ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից․ Փաշինյանը՝ Մարուքյանի հրաժարականի մասին
Ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից։ Անդրադառնալով Հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին՝ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Ես կոնկրետ ասել եմ` ինչից եմ իրենցից դժգոհ և ուղիղ իր հետ վերջին ժամանակները չեմ աշխատել։ Մեր վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասաց, որ դուք մի հայտարարություն եք արել, ես խնդրահարույց եմ համարում դա։ Ես հերքեցի, խնդրեցի վիդեոյով ուղարկել ինձ հղումը։ Հղում չստացա, միայն տեքստ ստացա»,–ասաց Փաշինյանը։