Արհավիրք է մոտենում, զորքին պետք է պատրաստել ու աշխարհազոր ստեղծել․ Վովա Վարդանով. 24TV
Տիգրանաշենի շուրջ պետք է ամրաշինական աշխատանքներ կատարել, կրակակետեր կառուցել, բլոկադայի մեջ պահել։ Վերին Ոսկեպարից դեպի Այրում, Վանաձոր ու Դիլիջան ճանապարհ պետք է կառուցել, որ զորքերը թշնամու հարվածներից հեռու կարողանան տեղափոխվել։
24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։
«Թուրքը աղվեսի պես ասում է՝ կացինով կխփեմ, ճտիդ տուր, որ ուտեմ, մենք պետք է խելացի լինենք, մարզվենք, ուժեղանանք, իսկ եթե ժամանակ ենք ձգում, որ խաղաղ օրեր վայելենք, դա ինքնասպանի ճանապարհ է։ Հասարակությանը պետք է պատրաստել հետագա արհավիրքներին, զորքին պետք է պատրաստել, աշխարհազոր ստեղծել և այլն, իսկ անգործության համար դաժան պատիժ պետք է սահմանել»,- ընդգծեց Վարդանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։