ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով գրում է «Փաստինֆոն»։
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։
Ըստ մեղադրանքի՝ Բաբլոյանը 2018թ․ լինելով ՀՀ ԱԺ նախագահը` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Իսկ Արսեն Բաբայանը հանդիսանալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է Բաբլոյանին։