Մեծ թվով ոստիկաններ Եռաբլուրում. սպասվում է Փաշինյանի այցը. լրագրողներին չեն թողնում ներս մտնել (ուղիղ)

Մեծ թվով ոստիկաններ են տեղակայված «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, քանի որ սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը:

«Եռաբլուր» պանթեոնի մուտքը փակ է քաղաքացիների եւ լրագրողների համար: Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս լրագրողներին վերեւ բարձրանալ՝ ասելով, թե հավատարմագրված չեք: Նրանք հրում են լրագրողներին:

Այստեղ են արդեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ավելի ուշ եկան նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 65 տարեկան:

Տեսանյութն՝այստեղ

Այս թեմայով
am