Հայկ Մամիջանյանը հասկանում է, թե ինչու են ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում, իրեն ադրբեջանական ԶՈւ–ի ներկայությունն է անհանգստացնում Հայաստանի տարածքում
Հայկ Մամիջանյանը հասկանում է, թե ինչու են ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում, իրեն ադրբեջանական ԶՈւ–ի ներկայությունն է անհանգստացնում Հայաստանի տարածքում։
«Քնում–զարթնում են, ինչ–որ բաներ են իմանում մեր երկրի մասին։ Ինձ հետաքրքիր է` երկա՞ր են այդ բացահայտումները շարունակվելու ՔՊ–ում։ Պաշտոնավարման 6-րդ տարում իմացա՞ն։ Ի տարբերություն իրենց (նկատի ունի ՔՊ–ն. խմբ.) ես հասկանում եմ, թե ինչ պայմանագրային բազայի հիման վրա են այնտեղ։ Դա ՀԱՊԿ արտաքին սահման է, Եվրասիականի արտաքին սահման է, կարծում եմ դրանով է պայմանավորված իրենց ներկայությունը»,– ԱԺ–ում ասաց ընդդիմադիր պատգամավորը։