Արցախի մշակույթի և հայի ոգու պահպանման ճամփին արցախցիները մեր քաջալերման կարիքն ունեն․ պատգամավոր
Արցախի մշակույթի և հայի ոգու պահպանման, ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից համույթը կարող է մեծ դեր ապահովել, սակայն դրան հասնելու ճանապարհին վերջիններս մեր սատարման և քաջալերման կարիքն ունեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ կադրեր հրապարակելով Արցախի Հանրապետության «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթի ելույթից։
