Չի լինում, որ աշխատավարձը բարձրացնում ես ու ավտոմատ բանակը դառնում է մարտունակ. Վահագն Ալեքսանյան
Չի լինում, որ աշխատավարձը բարձրացնում ես ու ավտոմատ բանակը դառնում է մարտունակ, ու չի լինում, որ ուղղակի բանակին ասում ես՝ սիրելի զինծառայող, այսօրվանից կլինես ավելի մարտունակ, ու ինքը դառնում է ավելի մարտունակ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով բանակի մարտունակությանը:
«Փաստացի բանակը այն վիճակում է, որ զինծառայողի մի մեծ հատված անբավարար է ստանում կրակային պատրաստությունից, մարտական պատրաստությունից, իր մասնագիտական պատրաստությունից»,- ասաց նա և նշեց, որ այդ խնդրին պետք է լուրծում տալ: