Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինծառայողի անհետացման մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրենց զինծառայողներից մեկը եղանակային վատ պայմաններում մոլորվել է։

«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլին Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմաններում: Մեր զինծառայողին գտնելու նպատակով շարունակվում են անհապաղ սկսված որոնողական միջոցառումները»,- ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ։

Այս թեմայով
am