«Աշխարհը վտանգավոր տեղ է դառնում»․ Միրզոյան
Աշխարհը վտանգավոր տեղ է դառնում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են։ Այս մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Աշխարհը վտանգավոր տեղ է դառնում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, համընդհանուր սկզբունքները՝ արհամարհվում։ 2020 թվականից ի վեր միջազգային մարդասիրական իրավունքները ոտնահարվել են մեր տարածաշրջանում։ Ադրբեջանի նման քաղաքականությանը ականատես ենք լինում վերջին դարաշրջանում։ Այսօր Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցն է: Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը: Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության դրսևորումներ էին:
Միջազգային հանրությունը պետք է զբաղեցնի պատմության ճշգրիտ կողմն ու սատարի մարդասիրական իրավունքները։ Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ 2020-2023թթ․ Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին օգնելու համար»,- ասել է Միրզոյանը։