ԵԱ․ Պոկում վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը` փոքր ոսկե, Սամվել Գասպարյանը` փոքր բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ Հայաստանն ունի երկու մասնակից:

Տիտղոսի համար պայքարում են աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը եւ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը:

Ավարտվել է պոկում վարժության մրցումը, որտեղ առաջատարը Գարիկ Կարապետյանն է:

Նա նվաճեց փոքր ոսկե մեդալը 182 կգ արդյունքով: Սամվել Գասպարյանը 180 կգ-ով փոքր բրոնզե մեդալակիր է:

Այս թեմայով
am