Արսեն Հարությունյանը` Եվրոպայի քառակի չեմպիոն․ 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսի հետ գոտեմարտում հաղթեց 10:0 հաշվով` մոտավորապես մեկ րոպեում:

Հարությունյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։

Հիշեցնենք հայ մարզիկը երեկ երկու անգամ նույն՝ 10։0 հաշվով հաղթանակներ էր տարել։ Դրանցից մեկը՝ ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։

Այս թեմայով
am