Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից
«Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։
Մեկ այլ որոշմամբ մանդատից զրկվեց նաև Նարինե Հայրապետյանը։